Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. Գետք գյուղում գտնվող լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովիվին. սպասում են մինչև կժամանեն Սևանի ջրասուզակները. տեղում են մարզի քրեական վարչության պետի պաշտոնակատարն ու ՊԾ գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը, ոստիկանության ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը:
Մինչ քրեական ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնում են որ նույն գյուղի բնակիչը նշված լճում ջրահեղձ է եղել:
Դեպքի վայր են ժամանում Շիրակի մարզային քրեական վարչության փրկարարները, սակայն դին հայտնաբերելու և դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանում Սևանի ջրասուզակները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին նույն գյուղի բնակիչ 45-ամյա Աշոտ Մ.-ն է, ով գյուղի հովիվն է:
Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից հնարավոր է դեպքի վայր ժամանի քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել այդ հատվածում և ջրահեղձ եղել, պարզվում է:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։