Այս տարվա հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊԵԿ նախագահ
Հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով (2024թ. հուլիսի համեմատ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«2025 թվականի հուլիսին ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք բյուջե, ինչը նախորդ տարվա հուլիսից ավել է 33.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով:
Աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։
Պատասխանատու և հոգատար հարկ վճարողն է մեր պետության կայուն զարգացման և հանրության յուրաքանչյուր անդամի բարեկեցության իրական շարժիչ ուժը»,-գրել է նա: