211652_close_icon
views-count15433 դիտում article-date 14:33 12-05-2020

Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԲ–ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Կենտրոնական բանկի դիմաց այսօր՝ մայիսի 12–ին, լարված իրավիճակ է սկսվել ոստիկանների եւ այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջեւ, հայտնում է [url=https://news.am/arm/news/578104.html?fbclid=IwAR36fUPn-QLjqmoQsTHPZHrNjYpeOJGIs8Xw1hZ3IZYZks8tNTy21zGtMfw]News.am[/url]-ը։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկոսադրույքների դեմ։ Նրանք պահանջում էին հանդիպում ԿԲ–ի ներկայացուցչի հետ: Ամեն ինչ սկսվեց, երբ ոստիկանները փորձում են բերման ենթարկել ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանին։ Քաշքշուկի ընթացքում լսվում էին քաղաքացիների ձայները, որ իրենց հարվածներ են հասցնում։ Ոստիկանները ուժ գործադրելով մեքենան նստեցրին Մանուել Մանուկյանին եւ մի քանի քաղաքացիների։ Այս պահին փակ է Վազգեն Սարգսյան փողոցը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր