211652_close_icon
views-count5011 դիտում article-date 18:33 20-11-2021

Կպատմեմ այն 10 մեթոդների մասին, որոնք բազմությանը կառավարել և ուղղորդել են թույլ տալիս. Նարինե Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրող Նարինե Կիրակոսյանը իր հեղինակային հերթական հաղորդումն է թողարկել, որի վերաբերյալ գրել է.
 
«Սիրելիներս անցած անգամ "Մեկ թեմայի շուրջ" հաղորդման թեման հատուկ էի ընտրել, որ վառ օրինակով ցույց տամ և պատմեմ այն 10 մեթոդների մասին, որոնք բազմությանը կառավարել և ուղղորդել են թույլ տալիս։
 
Այդ մեթոդները կիրառվել են հայերիս նկատմամբ և այն ի՞նչ մեզ հետ կատարվեց դա հատուկ հոգեբանա-լեզվաբանական տեխնոլոգիաներ են։ Պետք է պարզապես գիտակցենք, որ․ մարդկանց մեծ մասը նույնիսկ չի էլ կասկածում, որ իրենց մտքերը, հայացքներն ու ձգտումները լավ մտածված քարոզչության արդյունք են։
 
Քանի որ քաղաքական ուժերի ու իշխանությունների և երկրի քաղաքացիների նպատակները հաճախ հակասում են միմյանց և իշխանությունն իր ուզածին հասնելու համար օգտագործում է տարբեր տեխնոլոգիաներ: Այդ մեթոդները վերահսկում է մարդկանց գիտակցությունը և, որպես հետևանք, նրանց գործողությունները։
 
Որպեսզի մարդիկ չսկսեն դժգոհություն հայտնել ընթացիկ քաղաքականությունից, իշխանությունները ուղղորդում և ուղղում են բնակչության մտքերը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվաբանության պրոֆեսոր, ամերիկացի նշանավոր քաղաքական հրապարակախոս, փիլիսոփա և տեսաբան Աբրահամ Նոամ Հոմսկին շատ լավ նկարագրել է մարդկանց զանգվածային կառավարման այդ մեթոդները, որոնք առավել հաճախ կիրառվում են իշխանության կողմից, կամ իշխանություն գալու նպատակով քաղաքական գործիչների կողմից:
 
Հենց սրա մասին եմ խոսում և խնդրում եմ ուշադիր լսել ասելիքս ու հետևություններ անել։ Մի շտապեք կարծիքներ հայտնել, այլ համադրեք եղածը և իմ նշված մեթոդների կետերը ձեր դիտարկումներով օրինակ բերեք»:
 
Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր