Մխիթարյանն ակնհայտորեն դժգոհ է և պատրաստվում է ձմռանը հեռանալ «Ռոմայից»
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են նոր թափ ստանալ, հայտնում է Armsport.am-ը:
Ինչպես տեղեկացնում է Roma Press-ը, Մխիթարյանն ակնհայտորեն դժգոհ է «Ռոմայում» իր կարգավիճակից, քանի որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջինիս օգտագործում է այնպիսի դիրքում, որտեղ կիսապաշտպանն իրեն հոգեհարազատ չի զգում և չի կարողանում իր թիմին առավելագույնս օգուտ տալ։
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը պատրաստվում է առաջիկա ձմռանը փոխել ակումբային գրանցումը։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը «գայլերի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։