15 խաղացող կարող են հեռանալ «Ռոմայից»
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռոմայի» կազմը կարող է լուրջ փոփոխությունների ենթարկվել:
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով, ակումբից կարող են հեռանալ մինչև 15 ֆուտբոլիստ, ինչը «Ռոմային» թույլ կտա աշխատավարձերի վրա խնայել մոտ 70 մլն եվրո:
«Ռոմայից» կարող են հեռանալ Ալեսանդրո Ֆլորենցին (տարեկան վաստակում է 3 մլն եվրո), Ռոբին Օլսենը (2,5), Սթիվեն Նզոնզին (3), Ջասթին Կլույվերտը (2,6) և Չենգիզ Ունդերը (2,2): Բոլոր այս ֆուտբոլիստները վերջին մրցաշրջանը վարձակալությամբ հանդես էին գալիս այլ ակումբներում:
«Ռոման» հույս ունի, որ այս խաղացողներից մի քանիսի արժեքը Եվրո-2020-ից հետո կաճի, սակայն այս պահին նրանց հետ կապված որևէ բանակցությունը ակումբը չի վարում:
Մի շարք ֆուտբոլիստներ էլ չեն մտնում նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերի մեջ: Մասնավորապես, Խավիեր Պաստորեն (4,5 մլն եվրո աշխատավարձ), Դավիդե Սանտոնը (2,2), Ֆեդերիկո Ֆասիոն (2), Պաու Լոպեսը (2,5), Կառլես Պերեսը (2) և, միգուցե՝ Ամադու Դիավարան (2,5):
Բոլոր այս խաղացողներին «Ռոման» ցանկանում է վաճառել, բայց ներկա պահին այլ ակումբներից առաջարկներ չկան: