Վիդիչը ձմռանը կարող է հեռանալ «Ինտեր»-ից
Սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը առաջիկա ձմռանը կարող է հեռանալ Միլանի «Ինտեր»-ից: Այս մասին հայտնում է La Gazzetta della Sport պարբերականը:
Իտալական թիմի ղեկավարութունը դժգոհ է 33-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղամակարդակից ևաշխատավարձի չափից, որը ազդում է թիմի բյուջեի վրա: Սերբ պաշտպանի տարեկան աշխատավարձը կազմում է 2,3 մլն եվրո:
Հենց այդ պատճառներով միլանցիները դիտարկում են ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու տարբերակը:
Ընթացիկ մրցաշրջանում Վիդիչը 13 խաղ է անցկացրել Իտալիայի առաջնությունում և Եվրոպայի լիգայի խաղարկությունում: