211652_close_icon
views-count3774 դիտում article-date 15:59 09-11-2021

Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից:

Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Մխիթարյանը հնարավոր է, հեռանա հռոմեական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայ կիսապաշտպանը գոհ չէ, որ քիչ խաղաժամանակ է ստանում «Ռոմայում»:

Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին այլ խաղային դիրքում է տեսնում, ինչը ևս պատճառ կարող է դառնալ հեռանալուն:

 Մխիթարյանի և Մոուրինյոյի փոխհարաբերությունները դեռևս «Մանչեսթեր Յունայթեդում» միասին խաղալու ընթացքում ամբողջապես չեն շտկվել:

Սակայն իտալական այլ լրատվամիջոցներ հայտնում են, առաջիկայում հենց Ժոզե Մոուրինյոն կարող է պաշտոնանկ արվել՝ հաշվի առնելով «Ռոմայի» չափազանց անհաջող մրցելույթները վերջին շրջանում: «Ռոմայի» ղեկավարությունը հատկապես ցավոտ է տարել Կոնֆերենցիաների լիգայում նորվեգական «Բուդե Գլիմտ» համեստ ակումբից կրած ջախջախիչ պարտությունը՝ 1:6, որը անվստահություն է առաջացրել պորտուգալացի մասնագետի հանդեպ:

Նմանատիպ նյութեր