211652_close_icon
views-count4011 դիտում article-date 16:20 18-11-2021

ՀՀ սահմանային գոտիներում ժամը 14-ի դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել․ օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ԶՈՒ կողմից

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։

Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։

Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։

Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ։

Նմանատիպ նյութեր