211652_close_icon
views-count123140 դիտում article-date 15:16 17-11-2021

Արտակարգ դեպք Երևանում. ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբոր տղան կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն խարդախությամբ հափշտակելու և այլ անձի վաճառելու մեջ. Նուբարաշենի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «ռասկուլաչիտ» արած BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝  բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ,  իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում  հայտնաբերվել է թալանված BMW մակնիշի ավտոմեքենա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք է դիմել Արարատի մարզի բնակչուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն և հայտնել,  որ  այս տարվա ապրիլի 16-ին 2 երիտասարդ վաճառելու նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցից իրենից վերցրել են իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն այն հետ չեն վերադարձրել և ինքը ունի կասկածներ, որ ավտոմեքենան նրանք վաճառել են այլ անձի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով իր ավտոմեքենան:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ և ոստիկանության Նուբարաշենի  բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կ. Հովհաննիսյանի գլխավորությամբ,  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում պարզել են նրանց  ինքնությունը:

Նրանք են՝ Նուբարաշենի բնակիչներ 29-ամյա Սեդրակ Օսիպյանն ու 43-ամյա Պարույր Արշակյանը:

Ոստիկանները հսկայածավալ գործողությունների արդյունքում նշված BMW-ն հայտնաբերել են Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմացից:

 Այն քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Օսիպյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի եղբոր որդին է:

 Փաստի առթիվ  ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր