211652_close_icon
views-count25589 դիտում article-date 11:30 23-10-2018

Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են նախկինում մի քանի անգամ դատապարտված քաղաքացուն, ով կասկածվում է Երևանում 3 անձի դանակով ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 22-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի տարածքում հայտնաբերել և Ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ Կարեն Բեջանյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հոկտեմբերի 22-ին Թբիլիսյան խճուղու բնակիչ՝ 32-ամյա Ռոբերտ Այվազյանին և Սարի Թաղի 16-րդ փողոցի բնակիչ՝ 34-ամյա Գոռ Այվազյանին և ևս 1 հոգու ծանր մարմնական վնասցածքներ պատճառելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ Կ. Բեջանյանը ձերբակալվել է և տեղափոխվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Բեջանյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/22/1108203/?fbclid=IwAR0BNEGHvoU_VMkSwFE_aMvDbuWFqCh5zZzUfJ7wgSx1ILj5GUkNdfHKkB0]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին վիճաբանություն-դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերք, ձախից ձախակողմյան հեմոթորոլ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել է 2 քաղաքացի։ Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ; Ոստիկանները պարզել էին, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ՝ 32-ամյա Ռոբերտ Այվազյանը և Երևան քաղաքի Սարի Թաղի 16-րդ փողոցի բնակիչ՝ 34-ամյա Գոռ Այվազյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ Էրեբունու բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, իսկ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները կպարզեին, թե որտեղից են վիրավորները տեղափոխվել հիվանդանոց, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ էին ստանցել, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Թբիլիսյան խճուղու թիվ 4/14 հասցեի մոտ ու արդեն դեպքի վայր էին ժամանել Արաբկիրի Ոստիկանության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել էին, որ նշված անձանց դանակահարել էր Կարեն Բեջանյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախկինում դատապարտված է եղել։ Ոստիկանները ունեին օպերատիվ տեղեկություններ, որ բացի նշված անձանցից, ևս 1 հոգի մարմնական վնասվածքով է ստացել Կ. Բեջանյանի կողմից, ով վնասել է նրա ականջը։ [b]Նախկինում դատված, ձերբակալված Կարեն Բեջանյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0423390001540279698524811.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր