211652_close_icon
views-count37545 դիտում article-date 13:50 16-11-2021

Ադրբեջանական ստորաբաժանումները գնդակոծել են հայկական դիրքերը, ՀՀ ԶՈՒ-ն դիմել է պատասխան գործողությունների

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։ 
 

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար է փոխհրաձգություն  սկսվել ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև։

Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:

Նմանատիպ նյութեր