ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն այսօր ԱԺ արտահերթ լիագումար նիստ են նախաձեռնել․ օրակարգը՝ երկրում ստեղծված վիճակը
ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Օրակարգում՝ ստեղծված իրավիճակը։ Քիչ անց հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհուրդն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ 4 մարտական դիրք հայտնվել էր շրջափակման մեջ, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ դիրքերից։
Հիշեցնենք նաև, որ երեկ գիշերվանից Սյունիքի մարզի Ճակատենի գյուղի մոտ ադրբենջանցինները հենակետ են դրել։