70508 դիտում
21:09 14-11-2021
Կոտայքի մարզում ԱԱԾ-ի աշխատակցի տան ուղղությամբ նռնակ նետելու փաստով հարուցվել է քրեական գործ. նա ԱԱԾ-ում պաշտպանում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով քննիչ Էդուարդ Անդրեասյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 185 հոդվածի 2-րդ մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 27-ամյա Արման Համբարձումյանի տան բակում նոյեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի փաստով:
Այդ օրը նռնակ էին նետել Ա. Համբարձումյանի տան ուղղությամբ, որի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն և վնասվել էին տան պատուհանները:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը և Աբովյանի քննչական բաժնի պետ Գ. Մաթևոսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկութուններով, Ա. Համբարձումյանը ծառայում է ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությունում, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
3286 դիտում
10:04 18-05-2016
Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրգործը կարճվել է. «Ժողովուրդ»
1573 դիտում
13:56 11-02-2015
Հարկային տեսչության աշխատակցի կողմից խոշոր չափերի կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)