«Վանոն գրող էր, որի լսարանն իր ժողովուրդն էր». Ռուբեն Բաբայան. Aravot.am
Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում նրա «Ամեն տարվա գոճին», «Գառ ախպերիկ», «Բուքը, երգը, երեխան» պատմվածքների եւ «Երկիր։ Ցպահանջ» պոեմի թատերականացված ընթերցումներ են կայացել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:
Դրանք ներկայացրել են երիտասարդ դերասաններ Տաթեւ Հովակիմյանը, Վաչե Երիցյանը եւ Հարություն Սարգսյանը։ Այնուհետեւ ցուցադրվել են Սիրադեղյանի արխիվային լուսանկարները, որոնցում Վանոն է այնպիսին, ինչպիսին կար՝ ընտանիքի հայր, լավ ընկեր, անկախության նվիրյալ, շարժման մասնակից, կուսակցական գործիչ, պետական պաշտոնյա եւ արձակագիր։
Aravot.am-ի հետ զրույցում Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ թատերականացված ընթերցումները երիտասարդներն են իրականացրել, նաեւ ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել իրենց թատրոնի հարկի ներքո: Ապա ներկայացրեց իր կարծիքը եւ տպավորությունը գործչի մասին:
«Ես կարծում եմ, որ Վանո Սիրադեղյանը ողբերգական կերպար է մեր պատմության մեջ, թերեւս ամենաողբերգականը: Անձամբ ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ Վանո Սիրադեղյանը վերջին տարիներին չի գրել: Նա շատ մեծ տաղանդ ուներ, հետաքրքիր հայացք եւ ընտիր գրիչ: Իր հոդվածներն ինձ համար հարազատ էին ոչ միայն հայացքների տեսանկյունից, այլեւ մոտեցումների…
Վանոյի լսարանը ժողովուրդն էր, իր գրականությունն ուղղված էր դեպի հանրություն:
Ամբողջական հոդվածը՝ Aravot.am-ում: