«Արսենալի» խաղերը Լոնդոնում ամենամեծ լսարանն ունեն
Sky Sports-ը Մեծ Բրիտանիայում 500 հազար մարդու հեռուստատեսային նախասիրությունների ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Արսենալը» Լոնդոնում հեռուստատեսային ամենամեծ լսարանն ունի: Այդ ցուցանիշով «Արսենալը» գերազանցել է «Չելսիին» և «Տոտենհեմին»:
Բացի այդ, «Արսենալը» ամենամեծ լսարանն ունի նաև Մեծ Բրիտանիայի 33 շրջաններում:
Նշենք, որ «Չելսիին» ամենաշատը դիտում են Շոտլանդիայում և Մեծ Բրիտանիայի 8 շրջաններում: «Մանչեսթեր Յունայթեդը» ամենամեծ լսարանն ունի 49, իսկ «Լիվերպուլը»՝ 21 շրջաններում: