211652_close_icon
views-count1151 դիտում article-date 22:23 12-11-2021

Շաբաթական ամփոփ տվյալներ. ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 126,381,015 մլն դոլար

ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է նոյեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները:

USD


Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 126,381,015 ԱՄՆ դոլար 474.22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 130,989,979 ԱՄՆ դոլար 477.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16,818,600 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 475.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,842,751 եվրո 546.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 26,355,777 եվրո 551.93 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,676,798,688 ՌԴ ռուբլի 6.63

դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,686,762,843 ՌԴ ռուբլի 6.72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.7 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր