211652_close_icon
views-count1183 դիտում article-date 18:00 05-09-2014

Սեպտեմբերի 1-5-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է շուրջ 81,5 մլն ԱՄՆ դոլար

Սեպտեմբերի 1-5-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,468,034 դոլար 410.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 97,536,252 ԱՄՆ դոլար 411.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,505,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,222,120 EUR 537.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,159,672 EUR 541.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 867,261,269 ՌԴ ռուբլի 10.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 148,224,334 ՌԴ ռուբլի 11.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Օգոստոսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.2 մլն ԱՄՆ դոլար: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր