2279 դիտում
16:57 09-11-2021
«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, կիսում եմ նրանց ցավը». աշխարհահռչակ օպերային երգիչ Դևիդ Սերերոն ելույթ կունենա Երևանում
Ֆրանսիացի ճանաչված երգիչ, դերասան եւ պրոդյուսեր Դեւիդ Սերերոն ելույթ կունենա Երեւանում: Երգչի մենահամերգը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 10 –ին, ժամը 19:00-ին Vivaldi Hall-ում:
Սերերոն առաջին անգամ է Հայաստանում, բայց ինչպես ինքն է նշում՝ այս այցը հաստատ վերջինը չի լինի. «Ես արդեն վայելում եմ Երեւանը, այստեղ մնալու եմ 6 օր, բայց մի բանում վստահ եմ՝ մի օր էլի եմ գալու Հայաստան»,-ասում է երգիչը, որը հայ հանդիսատեսին կներկայացնի հայտնի օպերաներից ու մյուզիքլներից հատվածներ, ֆրանսիական շանսոն եւ, իհարկե, կկատարի Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից. «Ես Փարիզում մեծացել եմ հայերի շրջապատում: Առաջին մարդիկ, որոնք ինձ հնարավորություն են տվել՝ որպես երգիչ ելույթ ունենալու, հայ են եղել, եւ իմ համերգի հանդիատեսի մեջ էլ միշտ գերակշռել են հայերը:
Ես շատ շնորհակալ եմ ձեր ազգին՝ այդ մեծ աջակցության համար: Հայերը շատ բարեխիղճ ազգ են՝ միշտ հյուրընկալ եւ ընկերասեր: Ես շատ հայ ընկերներ ունեմ, բայց կցանկանայի ունենալ ավելին»:
Երգչին անչափ դուր է գալիս հայկական խոհանոցը, իսկ հայ կանայք արդեն հասցրել են հիացնել. «Կարծում եմ՝ հայ կանայք աշարհում ամենագեղեցիկ հոնքերն ունեն»,-ասում է նա:
Հայաստանում ելույթ ունենալը Սերերոն համարում է երազանքի իրականացում, իսկ սպասված հրավերը ստացել է իր լավ ընկերոջից՝ Արմանդո Ղուկասյանից:
«Նա իմ ընկերն է, որը շոու-բիզնեսում ամենաաշխատասեր մարդկանցից է, միշտ կարեւոր նախաձեռնություններ է իրականացնում: 2019-ին նրա հրավերով ես ելույթ եմ ունեցել Օդեսայում, եւ հենց այդ օրվանից նրան ասել եմ, որ մի օր անպայման ելույթ եմ ունենալու հայերի համար՝ գեղեցիկ Հայաստանում»:
Երգիչն անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը:
«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, կիսում եմ նրանց ցավը եւ ցանկանում եմ անել ավելին նրանց համար: Իմ սիրտը միշտ բաց է հայերի համար»:
Դեւիդ Սերերոն հայտնի է իր օպերային, հեռուստատեսային ու բեմական գործունեությամբ: Երգիչն աշխարհում ունեցել է ավելի քան 1600 համերգ, գլխավոր դերերով հանդես է եկել այնպիսի անվանի աշխատանքներում, ինչպիսիք են՝ «Սիրանո դը Բերժերակ», «Օթելլո», «Նաբուկկո», «Մարդը Լամանչիից», «Ռիչարդ III», «Կարմեն» եւ այլն: Երգիչն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Air France-ի՝ «Արվեստի եւ մշակույթի ոլորտում լավագույն ֆրանսիացի ձեռնարկատերը՝ դրսում», The Dale Wasserman հիմնադրամի կողմից՝ «Դոն Կիխոտի լավագույն երգիչ-դերակատար», ճանաչվել է «Բրաշով քաղաքի արտիստ-դեսպանը»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
10:46 21-07-2024
Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն
1676 դիտում
17:32 27-09-2022
Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ կիսում ենք կորստի վիշտն ու ցավը. Արցախի նախագահ
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»