211652_close_icon
views-count13638 դիտում article-date 14:19 09-11-2021

Բաքվում սպառնում են Հայաստանի պաշտպանության նախարարին

News.am-ը գրում է. Բաքուն սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հասցեին։ Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել է Կարապետյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի մասին։

Այդ հաղորդագրությունը նյարդային արձագանք է առաջացրել Բաքվում՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հիստերիայի։  Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ Կարապետյանի այցը որակվում է որպես «անօրինական» եւ «սադրիչ», իսկ այցի նպատակն է «ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ ստվեր գցել ռուս խաղաղապահների գործունեության վրա»։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ադրբեջանական տարածքներ նման անօրինական այցերի կրկնման դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ ագրեսիվ անջատողականությունը եւ սադրանքները կանխելու համար»,-սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Նմանատիպ նյութեր