ԱՄՆ-ի ժողովրդավարության գագաթնաժողովին պետք է մասնակցել վարչապետի մակարդակով. այլ ձևաչափը լուրջ բացթողում է. Արամ Սարգսյան
Դեկտեմբերի 8-9-ը Վաշինգտոնում կանցկացվի ժողովրդավարության հարցերով համաժողով, որին մեր տարածաշրջանի երկրներից հրավիրված են միայն Վրաստանը և Հայաստանը։ Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի ու Արցախի համար խիստ վտանգավոր 3+3 ձևաչափը անհեռանկար ու աննպատակահարմար համարելով՝ մերժելու առումով։
Մեր տեղը, իմ կարծիքով, ժողովրդավար երկրների ընտանիքում է, և Հայաստանը պետք է համաժողովին մասնակցի ամենաբարձր` վարչապետի մակարդակով։ Սա լավ հնարավորություն է նաև առաջադեմ հանրությանը Արցախի հիմնահարցը ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինքնորոշման և «Անջատում հանուն փրկության» լույսի ներքո ներկայացնելու համար։
Այլ ձևաչափով մասնակցությունը ոչ միայն դիվանագիտական ու քաղաքական լուրջ բացթողում կլինի, այլև չի գնահատվի ոչ հրավիրողների, ոչ չհրավիրվածների կողմից։