211652_close_icon
views-count4968 դիտում article-date 23:56 06-11-2021

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բաղրամյանում

ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Բաղրամյան գյուղից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարեգին Մ.-ն: 

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 32-ամյա Գարեգին Մ.-ն 2016 թ.-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Նմանատիպ նյութեր