252562 դիտում
22:01 05-11-2021
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ «Լֆիկ Սամոյին» պատկանող «Նատալի ֆարմ»-ում և «Աստղիկ» բժշկական կենտրոնում Covid-19-ի պահով ապօրինություններ են կատարվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն տեղեկություններ են փոխանցվել, որ Երևան քաղաքում գործող «Նատալի ֆարմ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական հաստատության բուժաշխատողների կողմից այս տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմվել են փաստացի արտերկրում գտնվող անձանց «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր և այդ տվյալները մուտքագրել են ՀՀ ԱՆ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ դրանով հաստատելով վերջիններիս պատվաստված լինելու փաստը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, քանի որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանությունից այն փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։
Հիշեցնենք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնն ու «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։
***
Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը գրություն է ստացել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որում ասվում է.
«Ի պատասխան լրատվամիջոցներում տեղ գտած նյութի՝ այն մասին, որ Աստղիկ ԲԿ-ում քաղաքացիների պատվաստման մի շարք կեղծ տեղեկանքներ են տրամադրվել արտերկրում գտնվող անձանց, հայտնում ենք, որ տեղեկությունը կեղծ է և իրականությանը չի համապատասախանում։
Armed համակարգում միայն մեկ քաղաքացու պատվաստման երկրորդ դեղաչափի ստացման օրը համընկել է նրա՝ արտերկրում գտնված ժամանակահատվածի հետ, քանի որ վերջինս դիմել է Աստղիկ բկ-ի թերապևտին և խնդրել ստանալ իր երկրորդ դեղաչափը նախատեսվածից մի քանի օր շուտ՝ երկրից բացակայելու պատճառով։
Պատվաստումը իրականացվել է 21.07-ին, բայց քանի որ ծրագիրը թույլ չի տալիս գրանցել պատվաստումն ավելի վաղ, քան սահմանված օրն է, գրանցումը Armed համակարգում կատարվել է 03.08-ին, ինչն էլ համընկել է քաղաքացու արտերկրում գտնվելու ժամանակահատվածի հետ։
Քաղաքացու պատվաստումն արվել է օրենքով սահմանված կարգով, առկա են բոլոր համապատասխան փաստաթղթերը։ Աստղիկ բկ-ում իրականացվել է ավելի քան 7000 պատվաստում՝ բոլորը օրենքով սահմանված կարգով։ Մեզ համար կարևոր է մեր պացիենտների առողջությունը և առողջապահական նորմերի պահպանումը մեր երկրում։ Հորդորում ենք լրատվամիջոցներին պահպանել լրագրողական էթիկան և որևէ նման նյութ հրապարակելուց առաջ ճշտել իրողությունն ու կեղծ տեղեկատվություն չմատակարարել հանրությանը։
Խմբ. կողմից. SHAMSHYAN.com-ի հրապարակած տեղեկությունները, որ ԱԱԾ-ից նման գրություն է ուղարկվել ոստիկանություն, հավաստի են, և այդ ամենը պահպանված է անգամ գրություններով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի