211652_close_icon
views-count1084 դիտում article-date 16:38 03-11-2021

ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, հակահամաճարակային նորմերի պահպանումը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեկոյան ստուգել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում:

22 օբյեկտում անցկացված վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ի մոտ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով:
Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն:

Հիշեցում Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
 

Նմանատիպ նյութեր