211652_close_icon
views-count27827 դիտում article-date 23:57 31-10-2021

Լինելով պատվաստումին ակտիվ դեմ անձնավորություն, ես գիտակցեցի, որ այլևս աշխարհն այլ է. Զառա Արամյան

Երբ հանրային մարդ ես ու վայելում ես հանրության սերն ու ուշադրությունը, նաև պարտավորվում ես լինել բաց, անկեղծ ու անթաքույց, ինչպիսինն եմ ես այս, մոտ վերջին 30 (եթերային), տարիները, իր ֆեյսբուքյան էջում գրել է հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը:

«Լինելով պատվաստումին ակտիվ դեմ անձնավորություն, ես գիտակցեցի,որ այլևս աշխարհը այլ է՝ ինչ ես ապրել եմ արդեն 51 տարի...

Նոր կյանքը թելադրում է նոր խաղականոններ, նոր մոտեցումներ, նոր եզրույթներ, նոր ուղիներ... ու... խիստ անհրաժեշտ է լինել ուղղակի ոչ կարծրացած, ճկուն, որպեսզի կարողանաս համապատասխանել նոր շնչին ու շարունակել ապրել...

Ի վերջո, դա լինի ռուսական,ամերիկյան,թե՛ չինական պատվաստանյութ, կամ ուղղակի որևէ վիտամինի մի հաբ, կյանք տվողն ու ապրեցնողը Տերն է...

Աստծու աջի զորությունը.

Բոլորիս առողջություն ու խաղաղություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր