1269 դիտում
09:41 30-10-2021
Տեղերում ՔՊ-ականները նեղսրտած են «վերնախավից»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո իշխանությունների պլանները մարզերում գլխիվայր շրջվել են: Նշել էինք, որ իշխանության ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում իրական խառնաշփոթ է, և նրանք փորձում են լքել իշխանության «նավը»։
Այս առումով թերթին վերջին օրերին պարբերաբար նոր տեղեկություններ են հասնում, որ մի շարք համայնքներում վիճակն էլ ավելի է բարդացել. բանն այն է, որ իշխանության տեղական ներկայացուցիչները, նույնիսկ նրանք, որոնք անգամ պատերազմից հետո են շարունակել մնալ Նիկոլ Փաշինյանի նվիրյալներն ու տեղերում առաջատար քարոզիչները, իսկ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ «քափուքրտինք մտած» պայքարել են ՔՊ-ի համար ձայներ ապահովելու ուղղությամբ, այս օրերին խոր հիասթափություն են ապրում և դժգոհում են իշխանության վերնախավի պահվածքից ու որոշումներից։
Խոսքը վերաբերում է թե՛ համայնքների ղեկավարների մի շարք թեկնածուների ընտրությանը, որոնց հենց տեղերի կուսակցականներն են դեմ, թե՛ տեղերի կառույցների հանդեպ կուսակցական «վերնախավի» վերաբերմունքին:
Թերթի հետ զրույցում ՔՊ-ի մարզային պատասխանատուներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հիշատակվի, նշել է, թե անգամ իրենց հեռախոսազանգերին չեն պատասխանում, չեն մասնակցում տարբեր համայնքներում կազմակերպված միջոցառումներին, անգամ զոհված զինծառայողի հուշաքարի բացման միջոցառման մասնակցությունն են մերժել «վերևից»։
Նա նաև հավելեց, որ նման մոտեցումները և արդյունքում մարզային ակտիվիստների պասիվացումն, ըստ էության, բազմաթիվ բնակավայրերում կարող է հանգեցնել իշխանական թեկնածուների կրախի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1552 դիտում
10:25 28-03-2014
Աժ-ում բացված ցուցահանդեսի կազմակերպիչները փոքր-ինչ նեղսրտած են հայրենի օրենսդիրների անտարբերությունից. Հրապարակ
3754 դիտում
20:18 19-03-2020
Նեղսրտած քաղաքապետն ու թերի կատարողականը
Այս բաժնից
10121 դիտում
22:05 03-12-2024
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է
9944 դիտում
17:28 03-12-2024
«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»
2743 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի