211652_close_icon
views-count2074 դիտում article-date 16:26 29-10-2021

Դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ՝ «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքում. aravot.am

«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքում անհայտ անձանց կողմից երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումների, սալաքարերի տեղաշարժումների գործի առնչությամբ:

Մասնավորապես, հոկտեմբերի 28-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մասնաճյուղից գրություն է ստացվել, որ «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքում արձանագրվել են անհայտ անձանց կողմից երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ:

Այս գործով հանգամանքները պարզվում են:

Նմանատիպ նյութեր