1210 դիտում
17:28 28-10-2021
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով դասընթացին
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով առցանց դասընթացին։
Միջազգային փորձի ուսումնասիրման և մաքսային ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով կազմակերպվածդասընթացն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների և Նիդերլանդների Թագավորության տվյալների վերլուծաբանների կողմից։
Ներկայացվել են մաքսային ռիսկերի կառավարման մարտահրավերները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև ազգային և միջազգային տվյալների շտեմարանների մշակման և վարման գործընթացները։Ներկայացվել են նաև մաքսային ոլորտում տվյալների վերլուծության հիմնական գործընթացները, այդ թվում՝ մեքենայական ուսուցման կիրառման փորձը։
Դասընթացն իրականացվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանի նախաձեռնությամբ։ Այն անցկացվել է Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում, որինպատակնէ նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրիդյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանը։ Ներկայումս «Մերկատոր» ծրագրին անդամակցած բոլոր 57 պետությունների մաքսային ծառայությունների միջև իրականացվում է արդյունավետ համագործակցություն։
ԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
5387 դիտում
12:39 30-10-2017
«Ռիսկերի կառավարում» համակարգի գործարկմամբ ֆիզիկական զննումների թիվը կրճատվել է. ՊԵԿ
Այս բաժնից
2308 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
745 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
694 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի