5390 դիտում
12:39 30-10-2017
«Ռիսկերի կառավարում» համակարգի գործարկմամբ ֆիզիկական զննումների թիվը կրճատվել է. ՊԵԿ
Ընթացիկ տարվա մայիսից «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործարկվել է «Ռիսկերի կառավարում» համակարգը՝ հնարավորություն ստեղծելով կիրառելու ռիսկայնության գնահատման նոր ուղղություններ:
Արդյունավետ թիրախավորման շնորհիվ համակարգն ուղղված է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների կրճատմանն ու արդյունավետության բարձրացմանը: Համակարգի կիրառման առաջին ամիսների ընթացքում ֆիզիկական զննումների քանակի կրճատումն արդեն նկատելի է:
Մասնավորապես, եթե 2017 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական զննման է ենթարկվել ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների 28,8 տոկոսը, ապա երկրորդ եռամսյակում այդ թիվը նվազել է 6,4 տոկոսով՝ կազմելով 22,4 տոկոս:
Ռիսկերի կառավարման նոր համակարգն ինտեգրված է մաքսային ձևակերպումներին առնչվող այլ էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ, ինչն ապահովում է համակարգերի միջև փոխգործակցությունը և բարձրացնում դրանց կիրառման արդյունավետությունը: Համակարգը նպաստում է նաև մաքսային գործընթացների դյուրացմանը, արտաքին առևտրի ոլորտում ավելի բարենպաստ միջավայրի ապահովմանը և մաքսային սահմանների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
17:28 28-10-2021
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով դասընթացին
1198 դիտում
23:48 20-10-2022
Երևանում անցկացվելու է «Աղետների ռիսկերի կառավարում» քառօրյա դասընթաց- վարժանք
Այս բաժնից
2377 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
793 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
730 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի