1275 դիտում
12:50 27-07-2021
Պայքար միջազգային հարկային կեղծիքի դեմ, Ռիսկերի վերլուծություն և դատամայնինգի ինտեգրում․ ՊԵԿ-ը փորձարկում է ֆրանսիացի փորձագետների բանաձևերը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի համատեքստում իրականացվել է քառօրյա առաքելություն: Հայտնում է ՊԵԿ-ը։
Առաքելության շրջանակում տեղի են ունեցել «Պայքար միջազգային հարկային կեղծիքի դեմ» և «Ռիսկերի վերլուծություն և դատամայնինգի ինտեգրում» աշխատանքային խմբերի հանդիպումները՝ Ֆրանսիայի հանրային ֆինանսների գլխավոր վարչության փորձագետների և ՊԵԿ մասնագետների մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում ֆրանսիացի փորձագետները օրինակներով ներկայացրել են հարկերից խուսափելու մեխանիզմներ, ուսումնասիրել են ՊԵԿ-ում առկա օրենսդրական կարգավորումները և ստուգման գործընթացները, ինչի հիման վրա առաջարկվել են ռիսկերի վերհանման և վերլուծության մեխանիզմներ՝ ՀՀ-ում հարկային ստուգումների գործընթացը բարելավելու նպատակով։ Քառօրյա հանդիպումների ընթացքում ՊԵԿ-ի կողմից արդյունավետորեն փորձարկվել են նաև ֆրանսիացի փորձագետների նախապես տրամադրած ռիսկերի վերհանման բանաձևերը:
Այնուհետև, ծրագրի թիմը հանդիպում է ունեցել նաև ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ՝ ամփոփելու հանդիպումների արդյունքները, ինչպես նաև քննարկելու հետագա քայլերը։
Առաքելությունը գլխավորել է ծրագրի գլխավոր փորձագետ, Ֆրանսիայի հանրային ֆինանսների գլխավոր վարչության ներկայացուցիչ (DGFIP) Ժակ Շերբեթյանը:
Հիշեցնենք, որ 2018թ-ի մարտին Ֆրանսիական զարգացման գործակալության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքել է 500,000 եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր՝ ի աջակցություն հարկային բարեփոխումների: 2019 թվականի հուլիսին Էքսպերտիզ Ֆրանսի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված պայմանագրով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին, որի նպատակն է օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը՝ 2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում:

Նմանատիպ նյութեր
1207 դիտում
17:28 28-10-2021
ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են «Ռիսկերի կառավարում և տվյալների վերլուծություն» թեմայով դասընթացին
Այս բաժնից
2227 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
685 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
634 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի