211652_close_icon
views-count1077 դիտում article-date 16:42 27-10-2021

Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ, որոնք հնարավորություն կստեղծեն մասնակիցների համար ուսանելու արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Նման ծրագրերը միտված են Արցախի բարեկեցությանն ու զարգացմանը, քանի որ որակյալ կրթությունն ու գիտելիքն են պայմանավորում հասարակության ապահով և բարվոք ապագան:

 

Ստորև ներկայացնում ենք կրթական ծրագրերի մանրամասները: Հետաքրքրվող անձինք կարող են դիմել և գրանցվել: Հարցերի դեպքում զանգահարեք +3749443565 հեռախոսահամարին:

 

Դիմելու ընթացակարգը

 

․Դիմորդը ներկայացնում է CV և  մոտիվացիոն նամակ հայերեն և անգլերեն լեզուներով ([email protected]):

 

․CV-ների  ուսումնասիրման ու քննարկման արդյունքում  կատարվում է դիմորդների ընտրություն:

 

․Ընտրված  մասնակիցները կհրավիրվեն առաջին փուլի հարցազրույցի՝ ԱՀ առողջապահության նախարարի և պատասխանատու աշխատակիցների հետ:

 

Հարցազրույցն անցած մասնակիցները պետք է  գրանցվեն  համապատասխան կայքի հղումով՝  https://www.eur.nl/master/european-master-health-economics-and-management

 

․Կրթություն ստացած անձինք կաշխատեն ԱՀ առողջապահության նախարարությունում:

 

Պահանջները

․Տարիք ՝  25-38 տարեկան

․Բարձրագույն կրթություն  MBA ՝ ցանկալի է ամերիկյան համալսարանի կամ այլ արտասահմանյան համալսարանի master's degree

․Աշխատանքային  ստաժ ՝ 5 տարի ղեկավարման մեջ

․առնվազն բակալավրի աստիճան  (հետազոտական  կամ  կիրառական գիտությունների  ինստիտուտ)

․անգլերենի իմացություն (TOEFL 91+, IELTS 6.5 or  Cambridge Advanced C1)

․Ընդունվելուց  քննության  հանձնում (test Nyenrode LTP  օr GMAT / GRE)

 


Առաջին կրթությունը ՝

Կառավարման գիտությունների մագիստրոս

․ Վայրը ՝  Ամստերդամ, Բրյոկելեն

․ Գրանցման ժամկետը՝   22․08․2022 -30․08․2022 թթ ․    

․ Լեզուն՝  անգլերեն

․ Շաբաթական ժամերը՝ 40 ժամ

․ Արժեքը՝  € 29.250  (վճարումը կիրականացվի նախարարության կողմից)

․ Ակադեմիկական  մագիստրոս  16  ամսվա  ընթացքում

․ Ընտրություն 3 ուղղությունների միջև ՝ թվային բիզնես և նորարարություն, ֆինանսների կառավարում և գլոբալ  բիզնես։

 

Ընդունման  կարգը

․Սեղմեք դիմումի վրա դեղին կոճակը և լրացրեք տվյալ ձևաչափը։ Լրացնելուց հետո Դուք  էլեկտրոնային նամակով  կստանաք մեր պորտալի հղումը, որտեղ պետք է պարտադիր լրացնեք դիմում։

․Մենք կկապվենք Ձեր հետ և կնշանակենք ընտրության օր/ test Nyenrode LTP оr GMAT/ և անհատական հարցազրուց

․եթե դուք ընտրվեք երկու շաբաթվա մեջ կստանաք էլ․նամակ   դիմումի ձևաչափով

 

Նախամագիստրատուրա

Նախամագիստրատուրան  տևում  է  4 ամիս և կազմված է 7 կուրսից՝

․ակադեմիական ընթերցանություն  և  նյութի  ներկայացում

․բիզնես հետազոտություն

․բիզնես վիճակագրություն

․մարկետինգային ռազմավարություն

․կազմակերպական վարքագիծ

․բիզնես էկոնոմիկա

․ֆինանսի  սկզբունքներ

 

Մագիստրատուրա 

Մագիստարտուրան տևում  է  12 ամիս, բաղկացած  է հետևյալ կուրսերից՝

․պետական կառավարում

․բիզնես վիճակագրություն  և հավասարեցում

․Թվայնացում, բիզնես և հասարակություն

․ֆինանսների կառավարում

 

 

Երկրորդ կրթությունը՝

Եվրոպական մագիստրոսի աստիճան տնտեսագիտության և առողջապահության կառավարման բնագավառում

 ․Վայրը ՝   Նիդեռլանդներ, Campus Woudestein

 ․ Լեզուն՝  անգլերեն

 ․ Տևողությունը՝ 2 տարի

 ․ Դիմելու վերջնաժամկետ ՝  01.03.2022

 ․ Դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր

 ․արժեքը  ՝ 25.000 € (վճարումը կիրականացվի նախարարության կողմից)

 

Ինչու հենց այս կրթությունը

 

․Եզակի հնարավորություն անցնել համատեղ ծրագիր Եվրոպայի  չորս լավագույն բուհերում:

․Զարգացնել իրավասությունները և փորձը առողջապահության տնտեսագիտական և քաղաքական ոլորտներում, համակարգի կառավարումը,ինչպես նաև օրենսդրությունը և դրա կարգավորումը:

․Կարիերայի հիանալի հնարավորություններ և մուտք համաշխարհային կազմակերպությունների գործատուների ցանկ, հիվանդանոցներ և առողջապահական այլ հաստատություններ, պետական կառույցներ և գիտահետազոտական համալսարաններ:

 

․Ծրագիրը առաջարկում է առաջնային գիտելիքներ տնտեսագիտության և առողջապահության   կառավարման համակարգում,որը իրականացվելու է  Եվրոպայի 4 առաջատար բուհերի կողմից:

 

1․Ինսբուրքի կառավարման կենտրոն

2․Ռոտերդամի Էրազմուսի համալսարան

3․Բոլոնիայի համլսարան

4․Օսլոյի համալսարան

 

Կիսամյակներ  և   դասընթացներ

 

․Առաջին կիսամյակում հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է տնտեսագիտության հիմունքների ուսումնասիրմանը, կառավարմանը, վիճակագրությանը և էկոնոմետրիակային: Այս դասընթացները կմեկնարկեն Բոլոնիայի համալսարանում:

Երկրորդ և երրորդ կիսամյակները նվիրված են  առողջության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ առաջադեմ և մասնագիտացված հմտությունների զարգացմանը:

․Չորրորդ կիսամյակը նվիրվում է մագիստրոսական թեզի գրմանը: Ուսանողները գրում են գիտական մագիստրոսական թեզ իրենց ընտրած մասնագիտացմանը  առնչվող թեմայով: Դիպլոմային աշխատանքի նպատակն է ցույց տալ, որ ուսանողը ունակ է ինքնուրույն իրականացնել գիտական հետազոտություններ և հստակորեն հայտարարել ու քննարկել հետազոտության արդյունքները և դրա եզրակացությունները: Մագիստրոսական թեզի թեմայի առաջարկներ կարող են ներկայացնել  և ուսանողները և դասախոսները և պետական կամ մասնավոր  սեկտորի ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր