Քովիդով հիվանդի քույրը դիմել է ոստիկանություն, Գյումրու հիվանդանոցում նրա արարքից զարմացած են. aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբեր 18-ին Գյումրի բժշկական կենտրոնում քովիդի դեմ ստացիոնար բուժում ստացող հիվանդներից մեկի քույրը՝ Վայոց Ձորի մարզի բնակչուհի Մանիկ Առաքելյանն, ահազանգել է ոստիկանություն ՝ դժգոհելով, որ մեկուսարանի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանն ասել է, թե քրոջը դուրս կվռնդի հիվանդանոցից։ Նա ոստիկաններին պարզաբանել է, որ իր քույրը՝ Աննա Առաքելյանը, հոկտեմբերի 16-ին երկկողմանի թոքաբորբով դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ բուժօգնության, ընդունվել է ստացիոնար բուժման, իսկ հոկտեմբերի 18-ին նրա մոտ ախտորոշվել է «Քովիդ-19»-ը, սակայն բուժաշխատակիցները ուշադրություն չեն դարձրել նրան:
Ահազանգողը ոստիկաններին նաև ասել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել հիվանդանոցի բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ քրոջ առողջական վիճակը մյուս հիվանդների համեմատ ավելի դրական է և յուրաքանչյուր րոպե չեն կարող բուժաշխատող տրամադրել քրոջ կողքին լինելու համար:
Գյումրու ոստիկանության տեսուչներից մեկը կապ է հաստատել հիվանդանոցում բուժվող Աննա Առաքելյանի հետ, որը դժգոհել է, թե առանց իր կանչի որևէ բժիշկ իրեն չի մոտեցել , կանչի դեպքում են միայն արձագանքել։
Մանրամասներն՝ այստեղ