211652_close_icon
views-count3920 դիտում article-date 20:20 25-10-2021

«Եռաբլուր»-ում կայացել է գնդապետներ Սարգսյանի և Շաքարյանի մահվան տարելիցի հիշատակի արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 25-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:


Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ և հարազատներ, ովքեր հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Անցկացվել է հոգեհանգստի կարգ, ներկայացվել են զոհված զինվորականների անցած հերոսական մարտական ուղին և կատարած սխրանքը։

Նմանատիպ նյութեր