211652_close_icon
views-count3089 դիտում article-date 11:09 25-10-2021

Կորոնավիրուսի 1184 նոր դեպք. կա 45 մահ

Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261 952-ն` առողջացած, 6055-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1221 առողջացած, 42 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1261 է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր