Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված Զիլ-ը
Ոստիկանները Տավուշի մարզում անտառահատության դեպք են բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 01.40-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գանձաքար տանող ճանապարհին փայտանյութով բեռնված ավտոմեքենա է ընթանում:
Ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված «Զիլ-157»-ը, որի վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չէր ներկայացրել։ Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել էր բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել էր մասնագիտական ստուգում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հոկտեմբերի 22-ին պարզվել է, որ «Զիլ-157»-ի 50-ամյա վարորդը Նավուրի անտառպետության Զագարաքլու և Պհրի ուրթ հանդամասերում ապօրինի հատել էր տարբեր տեսակի 111 թաց, կանգուն ծառ:
Քննությունը շարունակվում է։