52099 դիտում
18:30 23-10-2021
Պայթյուն Երևանում. Բաց բաժնետիրական ընկերության փոխտնօրենը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Այդ օրը՝ ժամը 12:55-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, ով հայտնել է, որ Շարուրի փողոցում քաղաքացու վրա քար է ընկել:
Մինչ Շենգավիթի ոստիկանները պարզում էին ահազանգի իսկությունը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի վերին երրորդականի պատռված վերքեր, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 60-ամյա Մ, Կ-ն է:
Մինչ բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:40-ի սահմաններում, իր աշխատավայրում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Մ, Կ-ն վնասվածքներ է ստացել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
1397 դիտում
16:13 11-06-2014
ԼՂՀ վարչապետը ներկա է գտնվել «Արցախկապ» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին