211652_close_icon
views-count61639 դիտում article-date 12:05 21-02-2018

Երևանում «Թամարա» ընկերության փոխտնօրենը BMW X6-ով վրաերթի է ենթարկել Security Dream ընկերության օպերատորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 20-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Դովլաթյանը Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում իր վարած BMW X6 մակնիշի 003 ՕՍ 03 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 45-ամյա Գայանե Սարգսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Դովլաթյանն աշխատում է «Թամարա» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, իսկ վրաերթի ենթարկված Գ. Սարգսյանը՝ Scurity Dream ընկերությունում՝ որպես օպերատոր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր