211652_close_icon
views-count2508 դիտում article-date 15:41 23-10-2021

ՀՀ ԱՆ ենթակայությամբ գործող կառույցների աշխատողների 88 տոկոսը պատվաստվել է. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների՝ թվով 16 հազար 34 աշխատողների 88 տոկոսը հոկտեմբերի 22-ի դրությամբ պատվաստվել է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հոկտեմբերի 14-ից Հայաստանում աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատվաստված լինի կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնի, հակացուցումներ ունենալու դեպքում էլ գործատուին բժշկի տեղեկանք ներկայացնի։ Հայաստանում հասանելի են «Սպուտնիկ V», «Աստրազենեկա», «Սինոֆարմ», «Կորոնավակ», «Մոդեռնա» պատվաստանյութերը:

Նմանատիպ նյութեր