5990 դիտում
23:14 21-10-2021
«Սահմանին իրավիճակի կարգավորումն առանց ՌԴ-ի հնարավոր չէ. Հայաստանը և Ադրբեջանը կարող են հարցը լուծել խորհրդային քարտեզների հիման վրա, սակայն գործընթացը փոխզիջումներ է պահանջում». Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում, գրում է Tert.am-ը:
«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել: Այստեղ նույնիսկ մեզ, թերևս, ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից ու Ռուսաստանից։
Ինչո՞ւ: Այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան։ Այո, քանի որ ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների սահմանը խորհրդային շրջանում: Այնտեղ բաներ կան, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին էլ», - ասել է Պուտինը:

Նմանատիպ նյութեր
10453 դիտում
22:11 25-11-2021
Մատվիենկոն առաջարկում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումն իրականացնել ՌԴ ՊՆ-ում պահվող քարտեզների հիման վրա
Այս բաժնից
490 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
976 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը