211652_close_icon
views-count46324 դիտում article-date 23:05 21-10-2021

Մութ ամպեր՝ Ճամբարակ համայնքի ղեկավարի գլխին. նա կասկածվում է մի շարք պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ՀՀ գլխավոր դատախազության Գեղարքունիքի մարզի դատախազությունից  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու համար ոստիկանության Ճամբարակի բաժին մի շարք գրություններ են ուղարկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ գրությունները վերաբերվում են Ճամբարակ համայնքի ղեկավար, 38-ամյա Վազգեն Ադամյանին և համայնքապետարանի մի քանի աշխատակցների, ովքեր կասկածվում են պաշտոնեական  լիազորությունների չարաշահման մեջ:

 Գրություններով տեղեկանում ենք, որ  ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված Ճամբարակ համայնքում 2021թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը:

Վ. Ադամյանը կասկածվում է  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդ. 1-ին մասի 8-րդ կետի պահանջով պարտավոր լինելով կանխարգելել ու կասեցնել ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետևանքների վերացմանը, չի կատարել իր պարտականությունները և 2020թ. ընթացքում Ճամբարակ համայնքի ավագանու անդամ, 37-ամյա Կարեն Բալյանը Ճամբարակ համայնքի Տիգրան Մեծ 8 հասցեում ինքնակամ կառուցել է շինություն:

 Մեկ այլ գրությամբ՝ ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդ. կարգով ընթացքը լուծելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունից ՄԳ/ 87104-21 գրությամբ ստացվել է ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված Ճամբարակ համայնքում 2021թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը:
 
Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդ. 1-ին մասի 8-րդ կետի պահանջով պարտավոր լինելով կանխարգելել ու կասեցնել ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետևանքների վերացմանը, չի կատարել իր պարտականությունները և 2020 թվականի. ընթացքում Ճամբարակի բնակիչ, 37-ամյա Արման Նիկողոսյանի կողմից Ճամբարակում ինքնակամ կառուցվել է շինությունն, որից հետո օրինականացվել և օտարվել է Կ. Բալյանին:

 Մեկ այլ միջնորդությամբ՝ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված, Ճամբարակ համայնքում 2021 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը:

 Այդ գրությունում նշվում է, որ Վ. Ադամյանը «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 42 հոդ. 1-ին մասի 8-րդ կետի պահանջով պարտավոր լինելով կանխարգելել ու կասեցնել ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետևանքների վերացմանը, չի կատարել իր պարտականությունները և 2019 թվականին Ճամբարակի բնակիչ, 37-ամյա Արման Սևանյանի կողմից Ճամբարակում ինքնակամ կառուցվել է շինություն, որից հետո այն օրինականացվել և օտարվել է Ա. Սևանյանին:

 Մեկ այլ գրությամբ՝ Ճամբարակի ոստիկանությանը տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված Ճամբարակ համայնքում 2021 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը:

Վ. Ադամյանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդ. 1-ին մասի 8-րդ կետի պահանջով պարտավոր լինելով կանխարգելել ու կասեցնել ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովել դրանց հետևանքների վերացմանը, չի կատարել իր պարտականությունները և 2018 թվականին իր եղբոր՝ 41-ամյա Պավլիկ Ադամյանի կողմից Ճամբարակ համայնքում ինքնակամ կառուցվել է շինություն, որից հետո օրինականացվել և օտարվել է Պ. Ադամյանին:

Մեկ այլ գրություն էլ ստացվել է ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված Ճամբարակ համայնքում 2021 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը:

Վ. Ադամյանը  1 օրվա ընթացքում 2018թ. հոկտեմբերի 10-ին ձևականորեն կազմակերպել է հրապարակային սակարկություններ և Ճամբարակի բնակիչ, 32-ամյա Կարեն Սևանյանին միևնույն մասնակցի, Ճամբարակի կոմունալ ծառայության ՊՈԱԿ-ի պահեստապետ , 28-ամյա Հայկ Աբրահամյանի հետ ներգրավվել է հողամասերի մրցույթին և  5 մրցույթում հաղթող ճանաչել Կ. Սևանյանին, վերջինիս վարձակալության տրամադրելով կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական  նպատակային նշանակության հողամասերը:

Գեղարքունիքի մարզի դատախազությունից ստացված մեկ յալ գրությամբ՝ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված Ճամբարակ համայնքում 2021 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը:

 Վ. Ադամյանը  1 օրվա ընթացքում՝ 2018թ. հոկտեմբերի 10-ին ձևականորեն կազմակերպել է հրապարակային սակարկություններ և Վահան գյուղի բնակիչ, 36-ամյա Ազատ Բրուտյանին, ով աշխատում է Գազպրոմ Արմենիա Սևանի ԳԳՄ Ճամբարակի տեղամասում՝ որպես փականագործ, միևնույն մասնակից , 40-ամյա Ալիկ Հարությունյանի հետ , ով աշխատում է Գազպրոմ Արմենիա Սևանի ԳԳՄ Ճամբարակի տեղամասում՝ որպես ինժեներ, ներգրավվել է հողամասերի մրցույթին և թվով 4 մրցույթում հաղթող ճանաչել Ա Բրուտյանին, վերջինիս վարձակալության տրամամադրելով կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասեր:

 Մեկ այլ գրությամբ՝ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված Ճամբարակ համայնքում 2021թ. օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը:

Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ, 53-ամյա Ռոբերտ Օհանյանը,   հանդիսանալով 2019թ. հունիսի 13-ին կայացած աճուրդի կազմակերպիչ, 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով կադաստրային ծածկագրով հողամասի աճուրդի հաղթող է  ճանաչել Ճամբարակի համայնքապետարանի կոմունալ ծառայության ՊՈԱԿ-ում որպես վարորդ աշխատող, 32-ամյա Սևակ Ջառահյանին:

 Դատախազությունից ստացված մեկ այլ գրությամբ՝ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված Ճամբարակ համայնքում 2021թ. օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը:

Վ. Ադամյանը 2018թ. հուլիսի 30-ին, հանդիսանալով կայացած աճուրդի կազմակերպիչ, 2 մասնակիցների պարագայում 300 դրամ քայլի չափի պայմաններում ընդամենը 4-րդ քայլով Ճամբարակ համայնքի  Տ.Մեծ փ. 13/8 հասցեում գտնվող հողամասի աճուրդի հաղթող է ճանաչել Ճամբարակի բնակիչ, 27-ամյա  Սևակ Ճաղարյանին:

Մեկ այլ գրությամբ՝ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից ստուգման արդյունքում հայտնաբերված Ճամբարակ համայնքում 2021 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ մի շարք առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կազմված N 06-13-30 որոշումը և N 30 ակտը:

Վ. Ադամյանը 2019թ. հոկտեմբերի 31-ին կայացած մրցույթի մրցույթային հանձնաժողովի նախագահ 2 մասնակիցների պարագայում ընդհամենը 3-րդ քայլով  կադաստրային ծածկագրով հողամասի մրցույթի հաղթող է  ճանաչել  Ճամբարակի համայնքապետարանում որպես վարորդ աշխատող, 34-ամյա Սամվել Նադարյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բոլոր փաստերով ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր