211652_close_icon
views-count44006 դիտում article-date 16:41 21-10-2021

Որսագողություն՝ Կոտայքի մարզում. անտառում հայտնաբերվել է կիսանեխած արջ՝ գլխի շրջանում վնասվածքով 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 15-ին Հրազդանի ոստիկանություն է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Վարդան Գ-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում հերթական ստուգողական շրջայցի ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության Մեղրաձորի անտառպետության 1-ին պահաբաժնում՝ դեպի Ապարան տանող ճանապարհին, հայտնաբերել է կիսանեխած արջ՝ գլխի շրջանում վնասվածքով։

Ոստիկանություն հրավիրված Վ. Գրիգորյանը, ով աշխատում է Հրազդանի անտառտնտեսությունում՝ որպես պահպանության ինժեներ, հրաժարվել է կտրոն-անցագիր ստանալուց։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր