211652_close_icon
views-count38959 դիտում article-date 21:21 23-04-2024

Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ, իսկ պատկան մարմիններն առաջնորդվում են «էշ, մի սատկի, գարուն կգա» սկզբունքով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ բողոքներ է ստանում Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներից ու Երևան-Զովունի ավտոճանապարհով ընթացող վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ մոտ 7 ամիս է Զովունի գյուղի 1-ին փողոցում ինչ-որ անձանց կամ կազմակերպության կողմից փորված փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների և քաղաքացիների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները հայտնում էին նաև, որ գրեթե ամեն օր նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում, իսկ իրենք բազմիցս ահազանգել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ», Կոտայքի մարզպետարան, որպեսզի պարզեն, ով է այս մահաբեր փոսի «կնքահայրը» ու նրան պարտավորեցնեն, որպեսզի խնդիրը արագ կարգավորի, սակայն ամեն անգամ ստացել են նույն պատասխանը, թե մենք չգիտենք, իսկ վերջին ժամանակներս էլ չեն բարեհաճում պատասխանեն զանգերին։
 
Այսօր՝ ապրիլի 23-ին, նշված փոսի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել նշված վայրում։

Բախվել են «Toyota Camry», «Toyota Alphard» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները նույն վայրում բախվում են «Volvo» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։
Նշված վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտուշ Միրաքյանն ու Արմեն Օհանովը։
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր