1549 դիտում
13:56 13-09-2023
Զինծառայող Ալեքս Ավանեսյանը հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով, կողքին հայտնաբերվել է գնդացիրը. ՔԿ
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով, հայտնում են ՔԿ-ից։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու, կատարվածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր
6457 դիտում
09:00 13-09-2023
Հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը. ՊՆ
63660 դիտում
23:38 23-10-2022
Առեղծվածայի դեպք՝ Վանաձոր քաղաքում․ ավտոտնակում հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով տղամարդու դի
Այս բաժնից
1375 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ