Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին. armeniasputnik.am
Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանական բեռնատարների 2 վարորդներին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով մաքսային պետական կոմիտեին։
Ըստ հաղորդագրության` վարորդներին արդեն հանձնել են Իրանին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել՝ պատճառաբանությամբ, որ ճանապարհի այդ մասը խորհրդային քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։ Սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։