14828 դիտում
15:40 03-10-2021
Իրանցի պատգամավորն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել իրանցի վարորդներին և խուսափել հարևանների հետ թշնամությունից
Իրանցի պատգամավոր, իրավաբան Մոհամմադ Ռեզա Միրթաջոդինին կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իռացիոնալ խիստ վերաբերմունքն իրանցի վարորդների նկատմամբ, գրում է Tert.am-ը:
Ինչպես փոխանցում է ԻՐՆԱ գործակալութունը, այս մասին իրավաբանը հայտնել է շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ Իրանն Ադրբեջանի հետ հարաբերություններում միշտ առաջնորդվել է բարիդրացիական մոտեցումներով:
«Ոմանք իրենց շահերն են առաջ տանում՝ վիճաբանություն հրահրելով երկու երկրի միջև և սադրելով Ադրբեջանին Իրանի դեմ»,- ասել է պատգամավորը:
Վերջինս Ադրբեջանին կոչ է արել նաև «չենթարկվել Իսրայելի ազդեցությանը և խուսափել հարևանների հետ թշնամությունից»:
Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Ադրբեջանի Հանարպետությունը չպետք է խնդիրներ ստեղծի Իրանի տարանցիկ երթևեկության համար և պետք է անմիջապես ազատ արձակի իրանական բեռնատարների վարորդներին և դադարի անտրամաբանական հարկեր սահմանել նրանց նկատմամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը փակել է Գորիս-Կապան ճանապարհի երկու հատված և այդ հատվածով բեռներ փոխադրող երկու իրանցի վարորդի է կալանավորել:

Նմանատիպ նյութեր
1228 դիտում
13:16 02-05-2015
ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանին և Թուրքիային ազատ արձակել բանտարկված լրագրողներին
1221 դիտում
13:30 06-05-2015
ԱՄՆ Պետդեպը կրկին կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին
1605 դիտում
11:20 02-02-2021
ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին
Այս բաժնից
1936 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1045 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին
1753 դիտում
21:18 21-01-2025
Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով