Եմենում ազատ են արձակել առևանգված իրանցի դիվանագետին
Եմենի մայրաքաղաք Սանայում ազատ են արձակվել շուրջ 1,5 տարի առաջ իսլամիստ ծայրահեղականների կողմից առևանգված Եմենում Իրանի դեսպանատան աշխատակից Նուր Ահմադ Նիքբախթին: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Վերջինիս զենքի սպառնալիքի տակ իսլամիստները 2013 թվականի հուլիսին տարել էին անհայտ ուղղությամբ: Իսկ նախորդ տարվա սկզբին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հայտնաբերվել է իրանցի դիվանագետի գլխատված մարմինը, ինչից հետո Իրանի ԱԳՆ-ը և Եմենի կառավարությունն ու անվտանգության ուժերը համատեղ քայլեր ձեռնարկեցին Նիքբախթին ազատելու ուղղությամբ: Հատուկ ծառայությունների համոզմամբ՝ նրան առևանգել էին «Ալ-Քաիդա»-ի անդամները:
Եմենում արտասահմանցի դիվանագետներին առևանգելը մեծ գումարներ ստանալու զինված խմբավորումների գործունեության ճյուղերից մեկն է: