slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Առաջինը Միջազգային տիեզերակայան թռած կինոանձնակազմը բարեհաջող Երկիր է վերադարձել
211652_close_icon

Առաջինը Միջազգային տիեզերակայան թռած կինոանձնակազմը բարեհաջող Երկիր է վերադարձել

views-count2323 դիտում article-date 12:28 17-10-2021
Tert.am-ը գրում է. Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն, տիեզերագնաց Օլեգ Նովիցկիի ուղեկցությամբ, Երկիր են վերադարձել Միջազգային տիեզերակայանում երկշաբաթյա նկարահանումներից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրվա սկզբին Պերեսիլդը, Շիպենկոն և Նովիցկին հրաժեշտ են տվել ՄՏԿ-ում մնացող տիեզերագնացներին՝ ռուսաստանցի Պյոտր Դուբրովին և Անտոն Շկապլերովին, ամերիկացիներ Մարկ Վանդե Հային, Շեյն Քիմբրոուին և Մեգան ՄաքԱրթուրին, ճապոնացի Ակիհիկո Հոշիդեին և ֆրանսիացի Թոմ Պեսկեին, ապա մտել են տիեզերանավ և փակել լյուկերը: Ժամը 7:35-ին անձնակազմը վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստանում: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի հինգին «Բայկոնուր» արձակման կայանից դեպի Միջազգային տիեզերակայան էր թռչել «Սոյուզ ՄՍ-19» մարդատար տիեզերանավը, որում ոչ միայն փորձառու տիեզերագնացներ էին, այլև կինոաշխարհի ներկայացուցիչներ:

Պատմության մեջ առաջին անգամ տիեզերքում ֆիլմը նկարահանվել է ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացների մասնակցությամբ: Շիպենկոն և Պերեսիլդը Միջազգային տիեզերակայան էին մեկնել «Մարտահրավեր» ֆիլմը նկարահանելու համար: Սա պատմություն է մի կին բժշկի մասին, որը գնացել է ՄՏԿ՝ տիեզերագնացին մահից փրկելու համար:

Նմանատիպ նյութեր