Անկարայի՝ 2 լարի վրա խաղալու մոլուցքը ձախողվել է և թանկ կարժենա թուրքական պետության համար․ «ՀՀ»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱՄՆ-ից 40 «F-16» կործանիչ գնելու Թուրքիայի ցանկությունը, ինչպես նաեւ ամերիկյան օգնությամբ եղած նույն տիպի մոտ 80 ինքնաթիռի արդիականացումը երկկողմ հարաբերությունների քննության յուրահատուկ փորձ են: Այս մասին Անկարայում խոսում են ոչ պաշտոնական մակարդակով՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին վերջին հնարավորությունն է տրվել՝ ցուցադրելու հավատարմությունը դաշնակցային կապերի պահպանմանը:
Փորձագիտական միջավայրում նշում են, որ համապատասխան խնդրանքը իրականում կապված է Թուրքիայի ղեկավարության ցանկության հետ` ծածկելու պատժամիջոցների պատճառով առաջացած ծախսերը, որոնք երկիրը կրել է ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման արդյունքում: Այն մասին, որ Անկարայում «F-16» կործանիչների գնման հարցումը դիտարկվում է որպես քննություն, հայտարարել են վաշինգտոնյան «Al-Monitor»-ի թուրքական աղբյուրները: Նրանց խոսքերով՝ դա ճշմարտության պահ է Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերությունների համար, որոնցում անջրպետ է առաջացել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումից հետո: ԱՄՆ-ի կողմից պատասխանը, ինչպես նշում են «Al-Monitor»-ի զրուցակիցները, շատ բան կարող է փոխել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ:
Ինչպես երեւում է, Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներն այնքան էլ հուսադրող չէին Թուրքիայի ղեկավարի համար: Այժմ նա հնարավորություններ է փնտրում՝ վերադառնալու նախկին տիրոջ մոտ, սակայն իներցիայով փորձում է խաղարկել Մոսկվայի գործոնը՝ լավ չպատկերացնելով, որ Արեւմուտքում շատ լավ են տիրապետում իր քայլերի տրամաբանությանը: Իսկ այդ տրամաբանությամբ «սմարթֆոնի» ձեռք բերումը կարող է եւ իրականություն չդառնալ: Այլ կերպ ասած՝ Անկարայի՝ երկու լարի վրա խաղալու մոլուցքը ձախողվել է եւ թանկ կարժենա թուրքական պետության համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։