Այնթապի միջնակարգ դպրոցում մեկ տարի առաջ բացված մարզադաշտում 2 անգամից ավելի երեխաները չկարողացան ֆուտբոլ խաղալ. դաշտը կամաց-կամաց վերածվում է մեռյալ գոտու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում աշխատանքներ են իրականացվել ու շարունակում են իրականացվեն դպրոցների վերանորոգման, նոր դպրոցների կառուցման և այդ դպրոցներում նաև մարզադահլիճներ ու մարզադաշտեր ստեղծելու ուղղությամբ, ակնհայտ է։ Այդ ամենը ոչ միայն խրախուսելի, այլև գովելի է։
Ցավոք, լինում են դեպքեր, որ աշխատանքները կատարում են թերի՝ ոչ սրտացավ մոտեցում ցուցաբերելով գործին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Մասիսի խոշորացված համայնքի Այնթապ բնակավայրի «Զորավար Արամ և Հասմիկ Կարամանուկյանների» անվան միջնակարգ դպրոցի բակում մեկ տարի առաջ շահագործման հանձնվեց արհեստական խոտածածկով մարզադաշտը։ Մեկ տարի էլ չանցած՝ արդեն մարզադաշտի խոտածածկ տարածքի մի հատված ամբողջությամբ ավերված է։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի ծնողներ, որոնց երեխաները սովորում են այդ դպրոցում, հրաժարվելով տեսախցիկի առջև խոսել, ասում էին.
«Մի տարի առաջ էս խաղադաշտը բացեցին, մեծ ոգևորություն առաջացավ, ասում ենք լավ ա, երեխաները ոչ միայն ֆուտբոլը կզարգացնեն այս դաշտում, այլ նաև պարապմունքներ կանցկացնեն։ Բայց բացումից հետո մեկ կամ երկու անգամ են երեխաները այդտեղ պարապմունքներ անցկացրել, ֆուտբոլ խաղացել ու դրանից հետո էնպես զմրսեցին, որ երեխաները չէին կարողանում ներս մտնել։
Ինչքան ժամանակ է նաև խոտածածկ տարածքը տեսնում եք՝ ինչ օրն է ընկել, մեր ուրախությունը շատ կարճ տևեց։ Հիմա չգիտենք՝ ում դիմենք, Կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին, դե Այնթապի վարչական ղեկավարին էլ ասես-չասես, ինքը նույնիսկ շատ լավ տեղեկացված է, բայց ոչ մի միջոց չի ձեռնարկում։
Հիմա գոնե, քանի եղանակը տաք է, թերությունը վերացնեն, բայց վերացնելուց հետո թողնեն, որ երեխաները այնտեղ խաղան, այլ ոչ թե որպես դեկորատիվ նմուշ կամ թանգարանի ցուցադրություն փակեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։