Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ որպես անհայտ որոնվող 40-ամյա տղամարդու վարած «Mercedes»-ը հայտնաբերվել է Տեղ գյուղի ձորում, կողքին էլ՝ նրա մարմինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղում ձորը գլորված ավտոմեքենա կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Դավիթ Մանուկյանի և Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, մի քանի մետր այն կողմ էլ՝ տղամարդու մարմին, ապա մեծ դժվարությամբ դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Դ.-ն է, ում որպես անհայտ որոնվող երեկվանից փնտրում էին հարազատները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։